Կարևոր իրադարձություններ

Գրել եք, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջան է, հիմա ասում եք՝ դավաճան. Ռուբեն Ռուբինյան

05 Հոկտեմբեր, 2021 11:52
Գրել եք, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջան է, հիմա ասում եք՝ դավաճան. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթի ընթացքում, պատասխանելով Գեղամ Մանուկյանին, նշեց, որ երբ որևէ պատգամավոր քվեարկում է որևէ նախագծի օգտին, որում գրված է որևէ բան, ապա դա ամենայն հավանակությամբ նշանակում է, որ պատգամավորը համաձայն է նախագծի մեջ գրված պնդման հետ:

«Մեր հարգելի գործընկերներից շատերը, նրանց ներկայացրած քաղաքական ուժը ժամանակին քվեարկել է մի նախագծի օգտին, որի մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է: Ժողովուրդ ջան ձեր ասածներն ու արածները չեն համապատասխանում, որովհետև տրամաբանական չէ, որ տվյալ քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդմանը կողմ, որում ասվում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջան է, իսկ հետո գալիս ասում է դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր: Այս գործելաոճը ձեզ մոտ անցնում է կարմիր թելով, որովհետև նույն սերիայից են նաև հետևյալ երկու պնդումները՝ օրինակ ինչու պատերազմը չկանգնեցվեց շուտ, պետք էր համաձայնվել պայմաններին և պատերազմը կանգնեցնել, հետո գրեթե նույն մարդը կարող է 5 րոպեից դուրս գալ և ասել Քարվաճառը առանց կրակոցի հանձնեցիք: Դուք հասկանում եք չ՞է, որ հնարավոր չէ մեղադրել նույն մարդուն, որ նա չի կանգնեցրել պատերազմը, և որ հետագայում առանց կրակոցի հանձնել է Քարվաճառը: Ի դեպ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, սակայն պնդումը այն է,որ այն պատգամավորները ովքեր ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, քվեարկել են նաև այդ նախագծում գրված պնդմանը կողմ, իսկ դա արդեն մի քանի անգամ նշվեց, թե ինչ էր»,- ասաց Ռուբինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին