Կարևոր իրադարձություններ

Ազատման «քավորը» Արշակ Կարապետյանն է. «Հրապարակ»

05 Հոկտեմբեր, 2021 08:05
Ազատման «քավորը» Արշակ Կարապետյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Այդ ազատման «քավորը» պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն է․ համալսարանը ենթարկվում է ՊՆ-ին։

Մեզ պատմեցին, որ նախարարի վերջին այցն ակադեմիա խաղաղ չի անցել՝ կոնֆլիկտ է առաջացել նրա եւ աշխատակազմի միջեւ, քանի որ նախարարն ինչ-ինչ անհնարին պահանջներ է ներկայացրել ինստիտուտի աշխատակազմին: Նրան հիշեցրել են, որ ինքը համակարգի երկարամյա ծառայող է եւ համալսարանի խնդիրների մասին պետք է որ լավ իմանար։ Նախարարին դուր չի եկել, որ իրեն ընդդիմացել են, այցը կիսատ է թողել` հեռացել, իսկ շաբաթներ անց որոշել է, որ պետք է վրեժ լուծի ինստիտուտի տնօրենից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին