Կարևոր իրադարձություններ

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանդիպել են

04 Հոկտեմբեր, 2021 23:38
ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանդիպել են

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր: 

Կողմերը հատկապես շեշտել են 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը:

ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել  գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։

 

Լրահոս

Դիտել ավելին