Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից (տեսանյութ)

04 Հոկտեմբեր, 2021 22:27
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը վերադարձավ մարտական հերթապահությունից (տեսանյութ)

Օրերս ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողները վերադարձան դիրքերից։ Նրանց դիմավորեցին ոստիկանության զորքերի ղեկավար կազմը, ծառայակից ընկերներն ու հարազատները։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը ոստիկան-սահմանապահներին փոխանցեց ոստիկանության պետ Վահե Ղազարյանի երախտիքի խոսքերը և շնորհակալություն հայտնեց  սահմանապահ առաքելությունը նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ կատարելու համար։

Այնուհետև մարտական հերթապահության մեջ աչքի ընկած մի խումբ ծառայողների հանձնվեցին պարգևներ։ Միջոցառումն ավարտվեց սահմանապահ-ոստիկանների հանդիսավոր երթով։

 

Լրահոս

Դիտել ավելին