Կարևոր իրադարձություններ

Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքը

04 Հոկտեմբեր, 2021 16:43
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։

Նախարարը, ողջունելով դեսպանին, ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Նախարարության հետ առկա է լավ համագործակցություն՝ վստահեցնելով, որ այն առաջիկայում կշարունակվի և ավելի կզարգանա։

Դեսպան Կոպիրկինը նախ շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ապա ընդգծել՝ որ ՏԿԵ նախարարության հետ լավ աշխատանքային հարաբերություններ կան, նախարարությունը կարևոր դեր է խաղում և վերջինիս տիրույթում գտնվող ոլորտները հանդիսանում են երկկողմ համագործակցության լայն շրջանակ։

Կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ անդրադառնալով էներգետիկայի, ենթակառուցվածքների, նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերին: Անդրադարձ է կատարվել «Ռոսատոմի» հետ համագործակցության ընդլայնմանը, ԱԷԿ-ի նորոգման և արդիակացանացման ներկայիս աշխատանքներին, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատանքին՝ ընդգծելով դրա նշանակությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում հանքաարդյունաբերությամբ զբաղվող ռուսական ընկերությունների աշխատանքին։ Կողմերը կարևորել են նաև միջռեգիոնալ համագործակցությունը՝ այդ կոնտեքստում ընդգծելով հոկտեմբերի 18-19-ին Երևանում նախատեսված միջռեգիոնալ ֆորումի կարևորությունը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացվող ամենատարբեր ծրագրերի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ծրագրում ռուսական կողմի մասնակցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ծրագրերի իրականացումից հետո սահմանամերձ համայնքներում կյանքն էապես կարող է փոխվել։ Դեսպան Կոպիրկինն էլ իր հերթին ընդգծել է, որ երկրի զարգացմանն աջակցելու տեսանկյունից Հայաստանը գտնվում է Ռուսաստանի դաշնության ուշադրության կենտրոնում, և այն ծրագրերը, որոնք իրականացվում են՝ միտված են հենց այդ նպատակին։

 

Լրահոս

Դիտել ավելին