Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

04 Հոկտեմբեր, 2021 16:34
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

ՍԱՏՄ տեսուչների՝ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցերի թիրախում այսօր եղել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետները։

Խախտումներ չեն արձանագրվել:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին