Կարևոր իրադարձություններ

Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը բարիդրացիական չէ. Իրանի ԱԳՆ

04 Հոկտեմբեր, 2021 16:21
Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը բարիդրացիական չէ. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաեդ Խաթիբզադեն կոչ է արել Ադրբեջանին թույլ չտալ երրորդ երկրներին օգտագործել իրենց տարածքները և սահմանը:

Ինչպես հայտնում է «Թասնիմ» գործակալությունը, այս մասին հայտնել է ԱԳՆ ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Ադրբեջանում Իսրայելի ներկայացուցիչների հայտարարություններն՝ ուղղված Իրանի դեմ: Խոսնակը նշել է նաև, որ իրենք իրենց Բաքվի գործընկերներին հիշեցրել են խնդրի մասին, ինչին ի պատասխան հավաստիացրել են, որ զգուշացումներ կլինեն։ 

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալությանը՝ ԱԳՆ խոսնակը շեշտել է. «Իրանցի վարորդների նկատմամբ նման վերաբերմունքը չի համապատասխանում բարիդրացիական հարևանության սկզբունքներին»:

 

Լրահոս

Դիտել ավելին