Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

04 Հոկտեմբեր, 2021 15:45
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Սև հովազ» կամավորական ջոկատի ներկայացուցիչներին՝ հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Երկրի ղեկավարն իր խոսքում անուրանալի է համարել հրամանատարի՝ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը հետմահու արժանացած Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ ջոկատի տղաների ունեցած ներդրումը Հայրենիքի պաշտպանության գործում, նշել, որ հերոս քաջորդիների շնորհիվ Արցախը շարունակում է ապրել և պայքարել:

Քննարկվել են հետպատերազմյան ժամանակաշրջանում Արցախում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ընթացքը, դրանցում համահայկական ներուժի ներգրավման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին