Կարևոր իրադարձություններ

Արկադի Բալյանը ընդգրկվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» խորհրդի կազմում

04 Հոկտեմբեր, 2021 15:36
Արկադի Բալյանը ընդգրկվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» խորհրդի կազմում

Արկադի Վիկտորի Բալյանը ընդգրկվել է «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի կազմում:

Արկադի Բալյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունում, զբաղեցրել ղեկավար պաշտոններ, ազգային անվտանգության պատվավոր աշխատակից է, ունի գնդապետի զինվորական կոչում:

Այնուհետև 2018-2021թթ զբաղեցրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնը, եղել է հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի հայկական կողմի համանախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին