Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

04 Հոկտեմբեր, 2021 14:49
Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը

Երիտասարդների նորարարական մտածողության զարգացման, գիտատեխնիկական մշակումների ու նորարարական նախագծերի իրականացման քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը․ այն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: 

Այն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝

1.       Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ

2.       Քիմիական գիտություններ

3.       Կենսաբանական գիտություններ

4.       Տեխնիկական գիտություններ

5.       Գյուղատնտեսական գիտություններ

6.       Պատմական գիտություններ

7.       Տնտեսագիտություն

8.       Բանասիրական գիտություններ

9.       Իրավաբանական գիտություններ

10.     Մանկավարժական գիտություններ

11.      Բժշկական գիտություններ

12.      Դեղագործական գիտություններ

13.      Արվեստագիտություն

14.      Ճարտարապետություն

15.      Հոգեբանական գիտություններ

16.     Ռազմական գիտություններ

17.      Սոցիոլոգիական գիտություններ

18.     Քաղաքական գիտություններ

19.     Գիտություններ երկրի մասին

20.     Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցութային հանձնաժողովի կողմից ընտրված լավագույն հինգ գաղափարները կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500,000-ական դրամի չափով:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

 

Լրահոս

Դիտել ավելին