Կարևոր իրադարձություններ

5,8 մագնիտուդով երկրաշարժ Իրանում

04 Հոկտեմբեր, 2021 13:00
5,8 մագնիտուդով երկրաշարժ Իրանում

Իրանի արեւմտյան մասում գրանցվել Է 5,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցում: Այդ մասին հաղորդել Է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղը:

Ալթայ-Սայանսկիի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով՝ հոկտեմբերի 4-ին Երեւանի ժամանակով 06:39-ին գրանցված երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել Է Մեսջեդե-Սոլեյման քաղաքից 47 կիլոմետր դեպի հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ Իրանի հետ սահմանից մոտավորապես 185 կիլոմետր հեռավորության վրա:

Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ սեյսմաիրադարձությունը գնահատվում Է որպես «ավերիչ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին