Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

04 Հոկտեմբեր, 2021 11:29
Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է վերաքննիչ վարչական դատարանի դատավոր

Վարչական դատարանի դատավոր Ռուստամ Մախմուդյանն այսօր հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր։

Նախագահը Մախմուդյանին նշանակելիս առաջնորդվել է Սահմանադրության համապատասխան հոդվածներով և Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն թվականի սեպտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ ներկայացված առաջարկությամբ։ 

Սեպտեմբերի 27-ին Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանի դատավորի լիազորությունները համարվել են դադարած՝ որպես վարչական դատարանի դատավոր։

Նույն օրը ԲԴԽ-ն Հանրապետության նախագահին առաջարկել էր Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: Մախմուդյանը մինչև դատավոր դառնալը ՀՀԿ խմբակցությունից Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավոր էր։

Լրահոս

Դիտել ավելին