Կարևոր իրադարձություններ

Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

04 Հոկտեմբեր, 2021 00:19
Արսեն Հարությունյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձավ 61 կիլոգրամ քաշային կարգում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Հնդկաստանից Ռավինադեր Ռավինադերի հետ և հաղթեց 10:0 հաշվով:

Արսեն Հարությունյանը Եվրոպայի 2019 թվականի առաջնության չեմպիոն է, 2020 թվականի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին