Կարևոր իրադարձություններ

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտել է աշխարհի ավելի քան 30 ղեկավարների գաղտնի հարստությունը

03 Հոկտեմբեր, 2021 22:54
«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտել է աշխարհի ավելի քան 30 ղեկավարների գաղտնի հարստությունը

Պատմության մեջ ֆինանսական փաստաթղթերի ամենախոշոր արտահոսքերից մեկի շնորհիվ հայտնի են դարձել աշխարհի հարյուրավոր առաջնորդների, քաղաքական գործիչների և միլիարդատերերի գաղտնի գործարքները և գաղտնի ակտիվները։ Նոր օֆշորային դոսյեն կոչվում է «Պանդորայի փաստաթղթեր»: Փաստաթղթերն այսօր հրապարակել է բրիտանական BBC.com-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ ավելի քան 650 լրագրող՝ «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի» (ICIJ) գլխավորությամբ, ուսումնասիրել են միլիոնավոր ֆայլեր, որոնք վերաբերում են տարբեր երկրների երեք տասնյակ ներկա և նախկին ղեկավարների և ավելի քան երեք հարյուր պաշտոնյաների գաղտնի ունեցվածքը:

Հրապարակման համաձայն՝ փաստաթղթերը, ի թիվս այլ բաների, ներկայացնում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կապը Մոնակոյի գաղտնի ակտիվների հետ և ցույց են տալիս, որ Չեխիայի վարչապետ, մագնատ Անդրեյ Բաբիչը, որը պետք է ընտրվի մեկ շաբաթից, չի հայտարարագրել օֆշորային ընկերություն, որի շնորհիվ ձեռք են բերվել երկու վիլլաները Ֆրանսիայի հարավում։

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են նաև, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կողոպտել սեփական երկիրը։ «Պանդորայի փաստաթղթերը» ցույց են տալիս, որ Ալիևներն ու նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի գործարքներում՝ ավելի քան 400 միլիոն ֆունտ սթեռլինգ (ավելի քան կես միլիարդ ԱՄՆ դոլար):

Ըստ լրատվամիջոցի՝ Ալիևների գործարքներից մի քանիսը կարող են անգամ վարկաբեկել բրիտանական իշխանություններին։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին