Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

03 Հոկտեմբեր, 2021 21:22
Toyota Camry-ն Թբիլիսյան խճուղում տապալել է «սվետաֆորը», գազախողովակը, էլեկտրասյունն ու գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նազենի Ս.-ն, Toyota Camry մակնիշի 23 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով, Թբիլիսյան խճուղու և Սարկավագի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսացույցին, տապալել այն, ապա արտաքին լուսավորման սյանը, կոտրել այն, և գազի բաշխիչ կայանից դուրս եկող գազատար խողովակին, վնասելով դրանք և գլխիվայր շրջվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևաքով վարորդը, ում առաջինը օգնությանը են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված վայրով անցնող Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի դեղատան տնօրեն, մասնագիտությամբ բժիշկ Լալայանը, դուրս են բերել տուժածին ավտոմեքենայից, և օպերարտիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: 

Լրահոս

Դիտել ավելին