Կարևոր իրադարձություններ

Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

03 Հոկտեմբեր, 2021 17:41
Մեկնարկել են Red Wings ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Red Wings ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Այս մասին տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն:

Մոսկվա- Գյումրի- Մոսկվա երթուղով չվերթերը կիրականցվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի օրերին։ 

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝  flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

«Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,-ասված է ընկերության ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին