Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիական Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անունը կրող համերգասրահը

03 Հոկտեմբեր, 2021 16:33
Ֆրանսիական Կլամար քաղաքի կոնսերվատորիայում բացվել է Շառլ Ազնավուրի անունը կրող համերգասրահը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ հոկտեմբերի 1-ին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցել է Կլամար քաղաքի կոնսերվատորիայի Շառլ Ազնավուրի անվան համերգասրահի բացման հանդիսավոր արարողությանը։
 
«Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Կլամարի քաղաքապետ, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի առաջին փոխնախագահ Ժան-Դիդիե Բերժեն, Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը, ինչպես նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպանը։
 
Իր ելույթում Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ "100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով հայ" մեծ Արտիստի անգնահատելի դերակատարությանը հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում,
Հայոց Ցեղասպանության ճանաչմանը բերած կարևոր ավանդին, ինչպես նաև, հակառակ պատմականորեն մեր ժողովրդի դեմ հառնած դժվարին մարտահրվերներին, Հայաստանի վերածննդի և նրա լավագույն ապագայի հանդեպ նրա անսասան հավատին:
 
Շառլ Ազնավուրի մահվան երրորդ տարելիցի օրը նրա անունը կրող համերգասրահի բացման արարողությանը ներկա էին նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, սենատոր Ֆիլիպ Պեմզեկը, Անտոնիի և Բուլոն-Բիլանկուրի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Մաֆրը, Ֆրանսիայի քաղաքապետերի միության գլխավոր քարտուղար, Սոյի քաղքապետ Ֆիլիպ Լորանը, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ։
Միջոցառման ավարտին, Կլամարի հարմոնիկ նվագախումը կատարեց Շառլ Ազնավուրի հանրահայտ երգերը»,- գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ:
 

Լրահոս

Դիտել ավելին