Կարևոր իրադարձություններ

Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

03 Հոկտեմբեր, 2021 14:54
Հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է. Իրանի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը

Իրանի խորհրդարանի պատգամավորները համատեղ հայտարարություն են տարածել՝ աջակցություն հայտնելով երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժությանը։ Այդ մասին գրում է ISNA-ն։

«Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, հարևան երկրների սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է, և մենք օտարների գործողություններին պատասխանելիս չենք դանդաղելու։ Միաժամանակ չենք հանդուրժելու, որ որևէ երկրի տարածք սիոնիստական ռեժիմի գործունեությանը ծառայի։ Արաքսի երկայնքով զորավարժության անցկացումն իշխանության ու խաղաղության ուղերձ է և նախազգուշացում է սիոնիստական ռեժիմին»,- ասված է հայտարարության մեջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին