Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի

03 Հոկտեմբեր, 2021 14:46
Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին այսօր մեղադրանք կառաջադրվի՝ սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Դատապարտյալ Սաակաշվիլիին պաշտոնապես կծանոթանա մեղադրանքին Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկում:

Հոկտեմբերի 1-ին ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Սաակաշվիլիի կողմից` սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 344 -րդ հոդվածի հատկանիշներով:

Վրաստանի նախկին նախագահ ը ձերբակալվել է հոկտեմբերի 1 –ին` Թբիլիսիում:

 

Լրահոս

Դիտել ավելին