Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    495

  • EUR

    550,5
    562,5

  • RUB

    6,62
    6,86

Կարևոր իրադարձություններ

Կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով․ ԿԳՄՍՆ

03 Հոկտեմբեր, 2021 15:24
Կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով․ ԿԳՄՍՆ

2021 թվականի նոյեմբերի 3-6-ը Բելառուսի Հանրապետությունում կանցկացվի երիտասարդական հասարակական կազմակերպությունների համաժողով:

Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

«Համաժողովին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների պատվիրակություններ՝ յուրաքանչյուրում ներառելով 8 մասնակից: Համաժողովի առանցքային նպատակն է խթանել ԱՊՀ տարածքում երիտասարդների միջև համագործակցությունը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական, կրթական, սոցիալական ներուժը։

Համաժողովին մասնակցել ցանկացող կազմակերպությունները կարող են նամակ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. հոկտեմբերի 7-ը՝ «Subject» դաշտում նշելով «Форум молодежных общественных организаций СНГ»:

Հայտարարության մանրամասները՝ կից նյութում»։

Լրահոս

Դիտել ավելին