Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը,
Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: