Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 4 վիրավորների մեջ կա երեխա

03 Հոկտեմբեր, 2021 14:24
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 4 վիրավորների մեջ կա երեխա

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը,

Ժամը 21:40-ի սահմաններում Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի Վանաշեն գյուղի Խաղաղության փողոցում  բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Կարեն Մ.-ի վարած Volkswagen մակնիշի և Արարատի մարզի բնակիչ Անի Հ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Անի Հ.-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 1-ամյա  Յուրա Պ.-ն, 49-ամյա Արմեն Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 47-ամյա Աննա Վ.-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին