Կարևոր իրադարձություններ

Հանրությունը տեսել է գեներալների դղյակները, որոնք «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ. Բաբաջանյան

03 Հոկտեմբեր, 2021 12:56
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հանրությունը տեսել է գեներալների դղյակները, որոնք «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ. Բաբաջանյան

Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել.

«Հանրությունը տեսել է իր բանակի գեներալների դղյակները, որոնք կառուցվել են հանրապետության ամբողջ տարածքով, և այդ թվում մայրաքաղաք Երևանի սրտում, առանց ավելորդ կաշկանդվածության, առանց քաշվելու, առանց ամաչելու, առանց երկմտելու, որ այդ դղյակները իրականում «դիվերսիա» են հենց պատերազմող հանրության ու պետության դեմ, հանրային հոգեբանության ու ենթագիտակցության դեմ: Երկրի քաղաքական և ռազմական վերնախավը ուղղակի արհամարած է ունեցել այդ հետևանքները, հնարավոր այն ռիսկերը, որ պարունակում էր հանրության աչքի առաջ այդպիսի ցոփ, շվայտ, շքեղ կյանք կառուցելը, այն դեպքում, երբ հանրության մի ստվար զանգված մի կերպ էր ծայրը ծայրին հասցնում իր կյանքում, այն դեպքում, երբ չէր ստանում որևէ հոդաբաշխ պատասխան այդ գեներալներից ու նրանց քաղաքական ղեկավարներից, թե ի՞նչ ծագում ունեն այդ դղյակներն ու կարողությունը:

Ավելին, կարող էին հնչել ցինիկ պատասխաններ, ու հնչում են առ այսօր, ընդհուպ նախկին պաշտպանության նախարարի մակարդակով, թե դղյակներն իրենցը չեն և թող հանրությունը պարզի,  թե ումն են: Այն դեպքում, երբ մենք ապրում ենք շատ փոքր երկրում և իրականությանը ծանոթանում ենք ոչ թե մամուլից, այլ մեր իսկ աչքով՝ վաղ, թե ուշ:

Բայց այստեղ դիտարկել թիրախում մեկին, նշանակում է գնահատել խնդիրը ոչ ամբողջությամբ: Անկասկած, այդ համակարգի քաղաքական ղեկավարները թիվ մեկ պատասխանատուներն են, սակայն մեկ առ մեկ պատասխանատու են բոլոր նրանք, որոնք տրվել են այդ շքեղություններին ու գայթակղություններին և փաստորեն հավաքականորեն, կոլեկտիվ կերպով համակողմանիորեն քայքայել Հայաստանի դիմադրունակությունը:

Որովհետև, այդօրինակ կենսակերպով հանրային լեգիտիմությունից զրկված իշխանությունը լեգիտիմություն էր փնտրում արտաքին մրջավայրում, փնտրում իր գոյության գլխավոր հովանի, այդպիսով Հայաստանը դնելով արտաքին ուժգին կախվածության մեջ, ներսում կամա, թե ակամա վերածվելով Հայաստանի հանդեպ «դիվերսանտների»: Այդպես է պետությունը զրկվել իմունիտետից, խոցվել նախ ներսից՝ մինչ դրսից հարվածներ ստանալը»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին