Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային փոքրամասնությունները հաղորդակից են մեր դժվարին և ուրախ օրերին․ Նիկոլ Փաշինյան

03 Հոկտեմբեր, 2021 12:22
Հայաստանի ազգային փոքրամասնությունները հաղորդակից են մեր դժվարին և ուրախ օրերին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների  օրվա կապակցությամբ, որում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանի ազգային փոքրամասնությունների  հարգելի  ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ,

համաձայն 2021 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխության՝ Հայաստանի Հանրապետության «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրվեց մի նոր տոն՝ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: 

Հայաստանի ազգային փոքրամասնություններն աշխարհի ժողովուրդների մի մասնիկն են մեր բնակչության մեջ, իրենց ազգային ինքնության ուրույն վարքը,  մշակույթն ու ապրելակերպն են բերել մեր երկիր և դարձել այս երկրի հավատարիմ քաղաքացիները՝ հաղորդակից լինելով մեր դժվարին և ուրախ օրերին:

 

Լրահոս

Դիտել ավելին