Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Կոտայքում. Զովունիի գերեզմանոցում կիսամերկ վիճակում հայտնաբերվել է կապկպված պահակն ու նրա վառվող մեքենան

03 Հոկտեմբեր, 2021 12:01
Արտակարգ դեպք Կոտայքում. Զովունիի գերեզմանոցում կիսամերկ վիճակում հայտնաբերվել է կապկպված պահակն ու նրա վառվող մեքենան

Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովուի գյուղի 4-րդ փողոցում գտնվող գերեզմանատան տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած հրշեջները գերեզմանատան տարածքում նկատել են վառվող ավտոմեքենա և սկսել են հրդեհաշիջման ախատանքները: Վառվող ավտոմեքենայից մոտ 30-40 մետր հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են կիսամերկ վիճակում կապված մի քաղաքացու:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարկածներից մեկով՝ գերեզմանագողը կամ գողերը հարձակվել են նրա վրա, կապել, այնուհետև նրա ВАЗ 2101 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան այրել են:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին