Կարևոր իրադարձություններ

Պարեկայինները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգ են հայտնաբերել

02 Հոկտեմբեր, 2021 23:45
Պարեկայինները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգ են հայտնաբերել

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.35-ին, պարեկային ոստիկանները ուժեղացված ծառայության ժամանակ Բագրևանդի և Թևոսյան փողոցների խաչմերուկից, զենք- զինամթերք պահելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել 42-ամյա տղամարդուն՝ իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով հանդերձ։

Տղամարդը մեքենայի բեռնախցիկից ոստիկաններին է ներկայացրել «AKC 366» տիպի ողորկափող ինքնաձիգ:


Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին