Կարևոր իրադարձություններ

1 միլիոն դոլարի օժանդակություն՝ լիբանանահայ կարիքավոր ընտանիքներին․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

02 Հոկտեմբեր, 2021 22:40
1 միլիոն դոլարի օժանդակություն՝ լիբանանահայ կարիքավոր ընտանիքներին․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտնում է. 

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը քանի մը շաբաթ առաջ յայտարարած էր, որ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը մէկ միլիոն տոլարի արժողութեամբ օժանդակութիւն պիտի կատարէ Լիբանանի հայ կարիքաւոր ընտանիքներուն։

Կ՚ուզենք յայտնել, որ բոլոր շրջաններու ցանկերը գրեթէ հասած են իրենց աւարտին եւ յառաջիկայ օրերուն հայ կարիքաւոր բոլոր ընտանիքներուն անխտիր օժանդակութիւն պիտի հասնի։

 Հաճեցէք Ազգային Առաջնորդարանին կողմէ կատարուելիք յայտարարութեան հետեւիլ»։

 

Լրահոս

Դիտել ավելին