Կարևոր իրադարձություններ

Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 235 մլն-ը

02 Հոկտեմբեր, 2021 21:37
Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցում է 235 մլն-ը

Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված մարդկանց թիվն արդեն  235 մլն 98 հազար 573-ի է հասել, 4 մլն 806 հազար 207 մարդ մահացել է, իսկ առողջացել են  211 մլն 851 հազար 653-ը:

ԱՄՆ-ում վարակի տարածման սկզբից մինչև հիմա գրանցվել է  44 մլն 443 հազար 405 դեպք, մահերի թիվը 718 հազար 984: ԱՄՆ-ն դեպքերի քանակի թվով առաջին  տեղում է:  

Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ գրանցվել է 33 մլն 791 հազար 61 դեպք, որից 448 հազար 605՝ մահվան ելքով:

 

Իսկ հիվանդության դեպքերի թվով երրորդը Բրազիլիան է:Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 21 մլն 445 հազար 651, մահացածներինը՝ 597000, իսկ առողջացածներինը՝  20 մլն 432 հազար 643:

 

Լրահոս

Դիտել ավելին