Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

02 Հոկտեմբեր, 2021 20:13
Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ hոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 04-06-ին սպասվում է անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին