Կարևոր իրադարձություններ

Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից

02 Հոկտեմբեր, 2021 18:10
Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից

Արաբկիրի շենքները, փողոցները, մայթերն ու սիզամարգերը ազատվում են տարատեսակ գովազդային պաստառներից: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից,որում մասնավորապես նշված է. 

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության և Արաբկիր վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում ապամոնտաժվել են օրինական հիմք չունեցող տասնյակ գովազդային պաստառներ, վահանակներ և դրանք կրող մետաղյա կոնստրուկցիաներ»։

 

Լրահոս

Դիտել ավելին