Կարևոր իրադարձություններ

Զինվորները հայտարարել են՝ չեն ցանկանում վերադառնալ ծառայության վայրեր.նրանք ձերբակալվել են

02 Հոկտեմբեր, 2021 16:51
Զինվորները հայտարարել են՝ չեն ցանկանում վերադառնալ ծառայության վայրեր.նրանք ձերբակալվել են

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ  Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին