Կարևոր իրադարձություններ

Վանաձորը շատ արժանիքներ ունի, բայց մեծագույնը լոռվա պարզությամբ և համուհոտով աչքի ընկնող մարդիկ են. Գնել Սանոսյան

02 Հոկտեմբեր, 2021 16:27
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
Վանաձորը շատ արժանիքներ ունի, բայց մեծագույնը լոռվա պարզությամբ և համուհոտով աչքի ընկնող մարդիկ են. Գնել Սանոսյան
Շնորհավոր տոնդ, սիրելի Վանաձո՛ ր
 
Սիրելի՛ վանաձորցիներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ քաղաքի օրվա առթիվ։ Վանաձորը շատ արժանիքներ ունի, բայց մեծագույնը լոռվա պարզությամբ և համուհոտով աչքի ընկնող մարդիկ են։
 
Վանաձորը, հանդիսանալով մեր հանրապետության երրորդ ամենախոշոր քաղաքը, ունի նաև իր առջև ծառացած մարտահրավերներ, բայց միևնույն ժամանակ առկա է քաղաքի զարգացման հսկայական պոտենցիալ։ Վանաձորում օր օրի բարելավվող ենթակառուցվածքները, իրականացվող ամենատարբեր ծրագրերը քաղաքը դարձնում են ավելի գրավիչ ոչ միայն տեղացիների, այլև զբոսաշրջիկների համար։
 
Համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք ավելին կարող ենք անել Վանաձորի համար։
 
Տոնդ շնորհավոր, Վանաձո՛ր

 

Լրահոս

Դիտել ավելին