Վարչապետի որոշմամբ՝ Ժիրայր Խառատյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: Այս մասին հայտնում են ՊՎ ծառայության ֆեյսբուքյան էջում:
ՊՎԾ-ից նաև հայտնում են, որ մինչ այդ Ժիրայր Խառատյանը զբաղեցնում էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։