Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ

02 Հոկտեմբեր, 2021 14:15
Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպանի հետ
Անահիտ Ավանեսյանի և Բելգիայի դեսպանի հանդիպումը
 
Աշխատանքային այցով այս օրերերին Բելգիայում է գտնվում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այցի շրջանակներում Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աննա Աղաջանյանին:
 
Հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` Հայաստանում հակահամաճարակային իրավիճակի և պատվաստումային գործընթացի հետ կապված խնդիրներ:
 
Նախարարը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպանատան աշխատակազմին:
 
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձ է եղել պատերազմի ընթացքում կատարված լայնածավալ աշխատանքներին և հետագա անելիքներին:
 

Լրահոս

Դիտել ավելին