Կարևոր իրադարձություններ

«Միջանցքներ» կարող են բացվել, բայց կլինեն ՀՀ-ի սուվերեն տարածքի վերահսկողության տակ. Արմեն Գրիգորյան

02 Հոկտեմբեր, 2021 13:14
«Միջանցքներ» կարող են բացվել, բայց կլինեն ՀՀ-ի սուվերեն տարածքի վերահսկողության տակ. Արմեն Գրիգորյան

Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Հանրային հեռուստաընկերության եթերում նման կարծիք է հայտնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Էրդողանի հայտարարության մասերից մեկում նշված է, որ միջանցքը քաղաքական հարց է և քննարկելի հարց է։ Միջանցքի տրամաբանությունը պետք է հասկանալ։ Նախ, մենք հայտարարել ենք, որ սուվերեն միջանցք չի կարող լինել, Հայաստանի տարածքում սուվերեն միջանցք գոյություն ունենալ չի կարող։ Միջանցքներ կամ ճանապարհներ, Հայաստանում գոյություն ունեցող ճանապարհներ, հնարավոր է,  բացվեն,  որոնցից կկարողանան օգտվել ադրբեջանցիները կամ Թուրքիան, որպեսզի Ադրբեջանի հետ կապվի։ Այդպիսի տարբերակ հնարավոր է, բայց այդ ճանապարհները լինելու են Հայաստանի սուվերեն տարածքի վերահսկողության տակ»,- ասել է Արմեն Գրիգորյանը, ապապ հավելել, որ հարցի լուծման համար անհրաժեշտ է երկխոսություն, իսկ Հայաստանը խնդիրները քննարկելու և փոխհասկացվածության հասնելու հնարավորություն տեսնում է։ 

«Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ. դա մեր տրամաբանությանը շատ մոտ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն՝ «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես՝ Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»,- ասել է Գրիգորյանը:

Նա  նաև ընդգծել է, որ փոխվարչապետերի մակարդակով միջանցքի հարց չի քննարկվում․ քննարկվում է բոլոր ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։

«Ավելի հակված ենք, որ այս պահին գոյություն ունեցող ենթակառուցվածքները, այսինքն՝ Երևան-Թիֆլիս-Բաքու-Ռուսաստան երկաթգիծը կարողանանք օգտագործել, ինչպես նաև Երևան-Նախիջևան-Ջուլֆան, որտեղ ենթակառուցվածքներում ներդնելու անհրաժեշտություն գրեթե չկա․ այնտեղ մոտ 1 կիլոմետրանոց՝ Հայաստան-Նախիջևան սահմանին մի փոքր մաս է պետք կառուցել, որը շատ կարճ կտևի։ Ինչպես նաև Ադրբեջանը կարող է Հայաստանի ճանապարհներից օգտվել։ Այսինքն` Ադրբեջանի արևմտյան շրջանները, դա կլինի Տավուշով, թե Սյունիքով, ենթակառուցվածքներն օգտագործեն՝ Նախիջևանի հետ կապվելու համար։ Մենք հակված ենք այս տարբերակին և քննարկում ենք, որպեսզի փորձենք առաջ գնալ»,- ասել է ԱԽ քարտուղարը։

 

Լրահոս

Դիտել ավելին