Կարևոր իրադարձություններ

Արցախում քննարկվել են կին զինծառայողների իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններ

02 Հոկտեմբեր, 2021 11:55
Արցախում քննարկվել են կին զինծառայողների իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններ

Հոկտեմբերի 1-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի կրթական, մշտադիտարկման, վերլուծական և հետազոտական բաժնի պետ Մարինա Սիմոնյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից կազմակերպված «Պաշտպանության բանակում կանանց ներգրավվածության խթանումը» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Միջոցառման նպատակն էր քննարկել կանանց զինվորական ծառայության առնչվող հարցերը և նախորոշել պաշտպանության բանակում կանանց զինվորական ծառայության առավել արդյունավետ ուղղությունները, խթանել բարոյահոգեբանական կայուն վիճակի պահպանման գործում նրանց մասնակցությունը: Այս մասին հայտնում են ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Քննարկման ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչը՝ որպես զեկուցող, ներկայացրել է կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովման ու պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև հանդես եկել կին զինծառայողների իրավունքների արդյունավետ ապահովմանն ու պաշտպանությանն ուղղված մի շարք առաջարկություններով, որոնց կիրարկումն էապես կնպաստի ԶՈՒ-ում զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին