Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Toyota Vitz-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

02 Հոկտեմբեր, 2021 10:26
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Toyota Vitz-ը մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 72 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշի մեջ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին