Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին հացադուլ է սկսել

02 Հոկտեմբեր, 2021 10:01
Սաակաշվիլին հացադուլ է սկսել

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է որ Ռուսթավիի բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Սաակաշվիլին, նաև որպես Ուկրաինայի քաղաքացի, հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ:

Ըստ Հանրային պաշտպանի` Սաակաշվիլիի տեղեկություններով` ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին, եւ նրա նկատմամբ ուժ չի կիրառվել:

«Երբ ես ներս մտա, նա բժիշկների գրասենյակում էր, բժշկական զննում էր անցնում, իսկ հետո մենք հնարավորություն ունեցանք զրուցել խցում: Ինձ հետաքրքրում էին ձերբակալության հանգամանքները, արդյոք եղել է ոչ պատշաճ վերաբերմունք կամ ուժի կիրառում, արդյոք նա վնասվածքներ ունի:

Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով՝ նա այսօր բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի շենքերից մեկից: Նա ասաց, որ միայնակ է եղել, երբ նրան ձերբակալել են ոստիկանները: Նշում է, որ բուժումը գոհացուցիչ էր: Հայտարարում է հացադուլ եւ որպես Ուկրաինայի քաղաքացի, պահանջում է հանդիպում Ուկրաինայի հյուպատոսի հետ», — ասել է Նինո Լոմջարիան:

 Աղբյուր՝ aliq.ge

 

Լրահոս

Դիտել ավելին