Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

02 Հոկտեմբեր, 2021 09:55
Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը

Հրապարակվել է Արարատյան դաշտի ատլասը, որը մշակվել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի կողմից՝ Շրջակա միջավայրի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների և միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից:

Արարատյան դաշտի ատլասը ներառում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներին վերաբերող, ինչպես պետական մարմիններում առկա տվյալներն ու տեղեկատվությունը, այնպես էլ ԳԱՏՕ ծրագրի իրականացման ընթացքում հավաքագրված և վերլուծված երկրատարածական տվյալները:

Ատլասում առկա է, ինչպես քարտեզագրական, այնպես էլ վիճակագրական տեղեկտվություն: Այն բաղկացած է 48 թեմատիկ քարտեզներից:

Ատլասին կարող եք ծանոթանալ այստեղ

http://meteomonitoring.am/page/559...

Լրահոս

Դիտել ավելին