Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    490

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,37
    6,61

Կարևոր իրադարձություններ

Վերաբացվել է Դիտակի մանկապարտեզը

01 Հոկտեմբեր, 2021 23:22
Վերաբացվել է Դիտակի մանկապարտեզը

Վերաբացվել է Դիտակի մանկապարտեզը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, որում մասնավորապես ասված է.

«Դիտակ համայնքում ամիսներ շարունակ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չգործող մանկապարտեզը կրկին վերաբացվել է:

Մանկապարտեզի գործունեության վերականգնումը հնարավոր է եղել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անմիջական ջանքերով և Կառավարության հատկացումների շնորհիվ:

 Նշենք, որ մանկապարտեզ հաճախում է 40 երեխա ինչպես Դիտակից, այնպես էլ մյուս համայնքներից:

 Կրթօջախն ամբողջությամբ վերանորոգվել և գործում է 2016 թվականից շվեյցարացի բարերարների աջակցությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին