Կարևոր իրադարձություններ

Կոնգրեսական հանձնաժողովը օրենքում ներառել է միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Ադրբեջանում, Հայաստանում և ԼՂ-ում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ. Ադամ Շիֆ

01 Հոկտեմբեր, 2021 22:55
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
Կոնգրեսական հանձնաժողովը օրենքում ներառել է միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Ադրբեջանում, Հայաստանում և ԼՂ-ում ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թեպետ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնություն է կնքվել, սակայն Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ ագրեսիան դեռ շարունակվում է: Հազարավոր քաղաքացիներ դեռևս ապրում են վախի մեջ:

Հետևաբար շատ կարևոր է,որ մենք ուշադիր լինենք հնարավոր սպառնալիքների նկատմամբ, որպեսզի կարողանանք կանխել ապագա մահաբեր հակամարտությունները:

Ահա թե ինչու Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը, իմ և կոնգրեսական Ջեքի Սփիերի ջանքերով, 2022 թվականի հետախուզության մասին օրենքում ներառել է մի միջոց, որը չդասակարգված զեկույց կպահանջի Հարավային Կովկասում, ներառյալ Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը, ապագա ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ:

 Մենք, օգտագործելով մեր յուրաքանչյուր հնարավորություն, պիտի ջանանք Հայաստանի և Արցախի ժողովրդի համար խաղաղություն պահպանել»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին