Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը. Արմեն Սարգսյանն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

01 Հոկտեմբեր, 2021 18:50
Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը. Արմեն Սարգսյանն ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու երկրներն ունեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, ինչը լավ հիմք է տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Նախագահի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ և կարող են շատ բան անել միասին, միմյանցից շատ բան սովորել: «Անհրաժեշտ է քննարկել ապագային միտված ծրագրեր, որոնք հաշվի կառնեն առկա ներուժն ու կնպաստեն երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ասել է նախագահը:

Նշելով, որ առաջին անգամ է այցելում Հայաստան՝ Չեխիայի արտգործնախարարն ասել է, որ այցի նպատակն է նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին, հատկապես խթանել գործարար կապերը: Այդ նպատակով Չեխիայից նաև գործարարների պատվիրակություն է Հայաստան ժամանել, և իր այցին զուգահեռ՝ անցկացվում է գործարար համաժողով:

Համակարծիք լինելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, որն անհրաժեշտ է արդյունավետ իրացնել, զրուցակիցները նշել են, որ փոխգործակցության լայն հնարավորություններ կան հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում։

Անդրադարձ է եղել նաև տարբեր ուղղություններով Հայաստան-Եվրամիության համագործակցության խորացմանն ու զարգացման հեռանկարներին:

 

Լրահոս

Դիտել ավելին