Կարևոր իրադարձություններ

Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

01 Հոկտեմբեր, 2021 17:35
Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ

Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են․

«Հարգելի քաղաքացինե՛ր,

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հոկտեմբերի 4-ից»,-նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝

• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին

• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին

• լիազորագրով վճարվող դեպքերին

• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:

 

Լրահոս

Դիտել ավելին