Կարևոր իրադարձություններ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

01 Հոկտեմբեր, 2021 16:43
Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն
 

Լրահոս

Դիտել ավելին