Կարևոր իրադարձություններ

Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան՝ նրանց հարսանիքները քոնն են, Հայկս. «Ռիժիկի» մոր գրառումը

01 Հոկտեմբեր, 2021 15:52
Հեղինակ՝ Աստղիկ Հովհաննիսյան
Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան՝ նրանց հարսանիքները քոնն են, Հայկս. «Ռիժիկի» մոր գրառումը

44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Հայկ Սահակյանի մայրը՝ Աստղիկ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, կից գրելով.

«Հադրութ 1.10.2020

Չգիտեմ անիծյալ, թե օրհնված օր, ամիս տարի, անմահության, հավերժության, սրբադասման տարի, իմ ու ընտանիքիս համար օրհնված լինելու տարի, որ տեսել ենք Սրբադասվելդ Հայկս, որ հոգիդ փրկված է ձագս։ Ուրեմն ծնունդդ շնորհավոր Հայկս: Քո երկնային կյանքի, իրական հավիտենական կյանքիդ մեկ տարին շնորհավոր, բալես…Ռիժս…

Այսուհետ Հայաստանում ու աշխարհում ինչքան արժանապատիվ և առաքինի հայեր կան` նրանց հարսանիքները քոնն են, Հայկս:

Ինչքան արժանապատիվ, առաքինի հայորդիներ ծնվեն` էդ ձագուկները քո ձագերն են, Հայկս…

Իմ հավերժական տղա…Շնորհակալ եմ քեզ բալես…

Երանի արժանի լինեմ ՔԵԶ գրկել, ՀԱՅԿՍ»:

 

Լրահոս

Դիտել ավելին