Կարևոր իրադարձություններ

Ինչպես առավոտյան արթնանալ 5 րոպեում

19 Հոկտեմբեր, 2015 00:05
Ինչպես առավոտյան արթնանալ 5 րոպեում

Առավոտյան շուտ արթնանալու թերևս առաջին նախապայմանն առնվազն 7-8 ժամ քնելն է, քանի որ ավելի քիչ ժամանակում օրգանիզմը չի հասցնում վերականգնվել:

Քնելուց առաջ գաջեթները պետք է դուրս բերել սենյակից: Չի կարելի քնելուց կես ժամ առաջ լինել սոցկայքերում, խաղեր խաղալ կամ ֆիլմ դիտել:

Հանգիստ քնելու և առավոտյան թարմ արթնանալու համար պետք չէ քնելուց առաջ ուտել: Չի կարելի նաև խմել: Գիտնականներն ապացուցել են, որ ալոկոհոլը նվազեցնում է քնի որակը:

Եթե զարթուցիչը մահճակալից հեռու եք դնում, դրա հնչելուց հետո անջատելու համար ամեն դեպքում պետք է վեր կենալ, հետևաբար նաև արթնանալ:

Արթնանալուց հետո պետք է մի բաժակ ջուր խմել, ապա նաև ձեռքի ափերը միմյանց հպել, ինչը թույլ կտա ակտիվացնել արյան շրջանառությունը:

Առավոտյան «հաճույքով» արթնանալու համար օրվա այդ ժամին նշանակեք ամենահաճելի գործերը:

 

Լրահոս

Դիտել ավելին