Կարևոր իրադարձություններ

Տաշիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

01 Հոկտեմբեր, 2021 15:26
Տաշիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Մեդովկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 35-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և ապակե գլանակ:

Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։

Բուսական զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին