Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով

01 Հոկտեմբեր, 2021 14:33
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 4-6-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին