Կարևոր իրադարձություններ

Լոռու մարզում մի քանի տոննա կարտոֆիլով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

01 Հոկտեմբեր, 2021 14:23
Լոռու մարզում մի քանի տոննա կարտոֆիլով բարձված MAN բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է

Երեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Մնացական Թ-ն տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն։

Վթարի հետևանքով նշված կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթգծի ուղին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին