Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը

01 Հոկտեմբեր, 2021 13:57
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը

Երեկ՝ սեպտեմբերի 30֊ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու ավագանու համամասնական ընտրությունների նախընտրական ծրագրի ներկայացումը։ Այս մասին տեղեկանում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածած հաղորդագրությունից:

Возможно, это изображение (8 человек, люди сидят и люди стоят)

Միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ և այլ կուսակցականներ։

ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ելույթ ունենալով, խոսեց Գյումրու ավագանու ընտրությունների կարևորության և զարգացման հնարավորությունների մասին։

Возможно, это изображение (4 человека, люди сидят и люди стоят)

Գյումրու քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ներկայացրեց նախընտրական ծրագիրը։ Այն ներառում է իրատեսական դրույթներ՝ քաղաքում առկա բոլոր խնդիրների լուծման վերաբերյալ։ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ արվելու է ամենը, որպեսզի ոլորտային խնդիրներին ճշգրիտ և իրատեսական լուծումներ տրվեն և դրանք խելամիտ ժամկետներում կյանքի կոչվեն։

Возможно, это изображение (5 человек, люди стоят и в помещении)

 

Լրահոս

Դիտել ավելին